«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց, սահմանների հարց․ պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց, սահմանների հարց․ պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց, սահմանների հարց․ պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»

«Ինչ էլ որ լինի, մենք պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- այսօր Երևանում այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին։

Նրա խոսքով, սակայն, միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը։ «Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, ադրբեջանցիները և հայերը, որպեսզի նրանք կամք դրսևորեն այդ ուղիով առաջ գնալու։ Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է, և դուք նշեցիք այն խնդիրները, որոնք առկա են՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սահմանների հարցը։ Մի շարք բաց խնդիրներ դեռևս առկա են, բայց ես անցյալ ամառվա համեմատ այժմ ավելի ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նշաններ եմ տեսնում։ Ավստրիայի, Եվրոպական միության ու նաև ԵԱՀԿ անունից եմ խոսում, որ մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Մենք կարող ենք որպես միջազգային հանրություն միայն որոշակի ճանապարհ կտրել։ Ես հիմա տեսնում եմ պատրաստակամությունը՝ ճիշտ քայլերի դիմելու, և քաջություն է պահանջվում դրա համար, որը պահանջվում է երկու երկրների ղեկավարներից էլ»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ