Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ֆորմատն է, որն ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում ԼՂ հիմնախնդրի համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում: Այդ ձևաչափի քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության ընդհանուր, համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, մշակելը, նաև կնքելը»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը շեշտեց, որ չափազանց կարևոր է հիշել Մինսկի խմբի մշակած սկզբունքները: Դրանցից մեկը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

«Սկզբունքներից մեկը նաև ուժի չկիրառումն էր, որը 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց: Հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ արդյո՞ք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել»,- նշեց Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ