Լարված իրավիճակ ԱԺ-ում․ Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին, դահլիճում իրարանցում սկսվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լարված իրավիճակ ԱԺ-ում․ Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին, դահլիճում իրարանցում սկսվեց

ՀՀ ազգային ժողովում անվտանգության աշխատակիցները նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի հորդորով ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

Նիստում մի նախագծի հարցով քննարկմանը Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց. «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է, դավաճանություն է: Ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»: (Մանուկյանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը):

Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց Մանուկյանի ելույթը՝ հիշեցնելով էթիկայի կանոնների մասին: «Դուք ինչ-որ մեկին որ մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ, անուն տվեք»,- ասաց Ռուբինյանը:

Մանուկյանն արձագանքեց՝  բառացի կմեջբերի ՔՊ-ի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքը: Ռուբինյանը հարցրեց, թե արդյոք Մանուկյանը հիմա Խաչատրյանին դավաճա՞ն է անվանում: Որից հետո նա հորդորեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը: Պատգամավորի խոսափողն անջատվեց, Ռուբինյանը Մանուկյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը, սակայն պատգամավորը շարունակում էր խոսել՝ անջատված խոսափողով: Ռուբինյանը հորդորեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, որից հետո ներս մտան անվտանգության աշխատակիցները:

Դահլիճում իրարանցում սկսվեց, Ռուբինյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

 

Թեմայի այլ նորություններ