Կոտայքի մարզի տաքսի ավտոմոբիլներում անվտանգության կանոնների խախտման դեպքեր են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կոտայքի մարզի տաքսի ավտոմոբիլներում անվտանգության կանոնների խախտման դեպքեր են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Կոտայքի մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 13-ին մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի ավտոմոբիլների դեպքում հաճախ կրկնվող և հիմնական խախտումը եղել է այն, որ փոխադրումը կատարելիս  վարորդի կողքին ուղևոր է նստել:

Արձանագրված խախտումների հիմքով վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց` տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների դեպքերով տեղում իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում թերություններն անհապաղ շտկելու և անվտանգության կանոններին խստագույնս հետևելու նպատակով:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ամենօրյա խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:

Մարզերում և մայրաքաղաքում մշտադիտարկումները կատարվում են ինչպես տարբեր շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ ՀՀ ՃՈ կողմից սահմանված պահակակետերում:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ