Կորոնավիրուսի 2 նոր օջախ՝ Գյումրիում. «Լենտեքս»-ում վարակվել են փաթեթավորման և տեսակավորման արտադրամասի աշխատակիցները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կորոնավիրուսի 2 նոր օջախ՝ Գյումրիում. «Լենտեքս»-ում վարակվել են փաթեթավորման և տեսակավորման արտադրամասի աշխատակիցները

Կորոնավիրուսի 2 նոր օջախ՝ Գյումրիում. «Լենտեքս»-ում վարակվել են փաթեթավորման և տեսակավորման արտադրամասի աշխատակիցները

Գյումրիում կորոնավիրուսային հիվանդության երկու նոր օջախ է հայտնաբերվել, երկուսն էլ արտադրական ձեռնարկություններում՝ «Լենտեքս»-ում և «Սվետտեքս»-ում: Երկուսում էլ  Հիվանդությունների վերահսկման եւ կանխարարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) կոնտակտավորների մեծ շրջանակ է առանձնացրել: 

Խնդիրն, ըստ «Լենտեքս»-ի տնօրեն Կարեն Գոմցյանի, ընկերությունում չի ծագել: Գործարանում կատարվել են հակահամաճարակային բոլոր միջոցառումները, սահմանված կարգով և գրաֆիկով իրականացվել է նաև աշխատակիցների ջերմաչափում: Որևէ մեկն աշխատանքի ժամանակ ախտանիշ կամ ջերմություն չի ունեցել: «Բայց մարդիկ ինչ-որ պահի վատ են զգացել, սիմպտոմներ են հայտնաբերել իրենց մոտ, ինքանկամ գնացել են պոլիկլինիկա, նաև ասել են, թե որտեղ են աշխատում: Դրանից հետո արդեն համապատասխան մարմիններն եկան, մեզ էլ թեստավորեցին: Խնդիրը մեզնից չէր, բայց մարդիկ կարող են դրսից բերել վարակն ու տարածել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Լենտեքս»  ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանը:

ՀՎԿԱԿ-ը «Լենտեքսում» 90 նմուշառում է իրականացրել, 24 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Մյուսներին մեկուսացման ցուցում է տրված: Տնօրենը չի բացառում, որ մեկուսացվածների շրջանակում կլինեն նոր դրական դեպքեր: Ասաց՝ սպասողական վիճակ է: Այս ընկերությունում վարակակիրների հիմնական մասը փաթեթավորման  և տեսակավորման արտադրամասի աշխատակիցներն են: Բայց այլ հատվածների աշխատակիցներ էլ կան, որոնք շփվել են միմյանց հետ:

Գոմցյանն ասաց իրենք այս պահին չեն աշխատում, մի քանի օրից կվերսկսեն աշխատանքը: «Մեզ չեն արգելել, ովքեր լավ են զգում և չեն շփվել վարակակիրների հետ, կգան, կաշխատեն»,- ՀԺ-ին փոխանցեց տօրենը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ զրույցում տեեղկացանք, որ  ներկա պահին դադարեցված է «Սվետտեքս»-ի գործունեությունը, իսկ «Լենտեքս»-ի մասով դեռ վերջնական որոշում չկա: «Հարցը քննարկվում է»,- ասաց մարզպետը:

Կարեն Գոմցյանը մեզ հետ զրույցում մեկ խնդրի մասին խոսեց: Տեղեկացրեց, որ պոլիկլինիկաները չեն հասցնում սպասարկել տնային պայմաններում գտնվող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներին: Իրենց աշխատակցի օրինակը բերեց, որին այս պահին պատրաստվում են իրենց ուժերով բուժօգնություն ցուցաբերել:

«Մեր աշխատակիցն է, տանը պառկած, շատ բարձր ջերմություն ունի, բուժքույրը չի գնացել, որ սրսկի: Ինքն էլ շատ վատ վիճակում է: Հիմա մենք ենք կազմակերպում, որ մեր աշխատողներից ով կարող է սրսկել, տանենք, որ սրսկի: Պոլիկլինիկա են դիմել, էնտեղ ծանրաբեռնված են: Հիմա մենք պետք է մեր աշխատակիցներին օգնենք, համ սրսկելու հարցերը կարգավորենք, համ էլ դեղերը գնենք: Վիճակը լավ չէ»,-ասաց Գոմցյանը:

Ընդհանուր ռամամբ, հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում: Նրանցից 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի: 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Վերջիններից հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1252 նմուշառման հետազոտություն։ Համավարակի օրվանից մինչ այս պահը Շիրակում կորոնավիրուսից մահվան 10 դեպք է  գրանցվել:

Հիվանդության հիմնական օջախները 2-ն են եղել՝ Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրն ու Գյումրին:

Թեմայի այլ նորություններ