«Խոսրովի անտառ»-ում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Խոսրովի անտառ»-ում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23։28-ին, սահմանվել էր հերթապահություն։

Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։

Ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվել է բուսածածկույթ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Այս պահի դրությամբ ծխացող օջախները մեկուսացվել են։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հատուկ հերթապահություն:

Թեմայի այլ նորություններ