Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է. Անդրանիկ Քոչարյանը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով ՌԴ առաջարկի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է. Անդրանիկ Քոչարյանը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով ՌԴ առաջարկի մասին

Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ ՌԴ  առաջարկի: Այս մասին ասացին ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ բովանդակությամբ առաջարկ է եղել ռուսական կողմից:

«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին: Եվ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար: Վարչապետը դրա մասին է ասել»,-ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց. «Այդ մասին նաև գրավոր ծանուցվել է Ռուսաստանի Դաշնությունը, խոսքը մեր կողմից համաձայնության մասին է: Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»:

Պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այս գործընթացը օր առաջ սկսել: ՀՀ-ն ընդունել է այդ առաջարկը: Այդ մասին գրավոր ծանուցվել է ռուսական կողմը: «Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո պատրաստ ենք ձևավորել հանձնաժողով և անցնել աշխատանքներին»,-ասաց Աղաջանյանն ու հավելեց, որ բովանդակության մասին խոսելը դեռ վաղ է, խոսքը նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին է:

Աղաջանյանը, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին ՌԴ-ին դիմելու հարցին անդրադառնալով, շեշտեց, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: «Եվ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ-ի այդ առաջարկը: Եվ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում, այն գործընթացի արդյունքում, որը մենք քննարկում ենք, ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Հետևաբար` ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիր է այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը: Եվ դեմարկացիան, դելիմիտացիան այն գործիքներից են, որոնք կապահովեն այդ արդյունքը»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով շահարկումներին, թե իշխանական պատգամավորները ՌԴ-ի նկատմամբ պահանջներ են ներկայացնում՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ իրենք պահանջ չեն ներկայացնում, պարզապես ցանկանում են, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան: «Այնուամենայնիվ, մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, դրա արդյունքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա»,-ասաց նա:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:

Թեմայի այլ նորություններ