Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին

Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին

Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հիմա ընթանում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես:

«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով»,-ասաց Քոչարյանն ու նկատեց, որ Ադրբեջանը, թեև ոչ պետական մակարդակով, սակայն սկսել է բարձրաձայնել, թե Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այնքան էլ ցանկալի չէ:

Նրա խոսքով՝ հակառակորդի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը նաև ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Քոչարյանը վստահեցրեց, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ: «Հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք: Եվ ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանն ընդունում է՝ խնդիր կա, բայց դա այն խնդիր չէ, որի համար մարդկանց վախի մեջ պահեն: «Պրոբլեմի լուծումը շատ մոտ է: Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել»,-ասաց Քոչարյանը:

Կրակոցների մասին տեղեկությունները Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա՝ հորդորելով չտրվել դրանց, հասարակության գերլարված վիճակում չպահել: Նրա վստահեցմամբ՝ տարածվող տարատեսակ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Թեմայի այլ նորություններ