Խաղաղապահ զորքերին պատկանող «ՈՒՐԱԼ»-ի մասնակցությամբ վթարի դեպքով քրգործ է հարուցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խաղաղապահ զորքերին պատկանող «ՈՒՐԱԼ»-ի մասնակցությամբ վթարի դեպքով քրգործ է հարուցվել

Խաղաղապահ զորքերին պատկանող «ՈՒՐԱԼ»-ի մասնակցությամբ վթարի դեպքով քրգործ է հարուցվել

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ Բերքաձոր-Ասկերան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին՝ «Հայկազով» կոչվող տեղամասում, ՌԴ խաղաղապահ զորքերին պատկանող «ՈՒՐԱԼ» և ԱՀ քաղաքացուն պատկանող «Սուզուկի Գրանտ Վիտարա» տրանսպորտային միջոցների բախվելու և դրա հետևանքով «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի վարորդի և ուղևորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշիի շրջանի բնակիչ՝ 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977 թ.ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են:

 
Twitt

Թեմայի այլ նորություններ