ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել

ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը կնքվել է նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում:

Ծրագիրը կիրականացվի վերապատրաստման դասընթացների միջոցով, որոնց կմասնակցեն սահմանամերձ համայնքների դպրոցներից ընտրված ուսուցիչներ

Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Երևանի համապատասխան մասնաճյուղերի անձնակազմի անդամների ընտրություն՝ դասընթացավարների վերապատրաստմանը մասնակցելու և այլ ուսուցիչների համար հետագայում համանման դասընթացներ վարելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն փորձնական վերապատրաստումներ հինգ սահմանամերձ համայնքների դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների բովանդակության և նյութերի ներդրում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերում։

Համաձայն հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի դասընթացի փորձաքննություն և երաշխավորման գործընթաց, իսկ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ մշտադիտարկում և վերապատրաստման դասընթացների արդյունքների վերլուծություն՝ հետագայում դրանց հնարավոր բարելավման  նպատակով։

Դասընթացները կտևեն օգոստոսից մինչև դեկտեմբեր ամիսը։

Թեմայի այլ նորություններ