Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց  Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Կարեն Սարգսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3: Կարեն Սարգսյանի խոսքով` անհրաժեշտություն է առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը:

«Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանվել է մինչև 170 մլն մ3: Ջրի բացթողնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում սահմանված կարգի համապատասխան: Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում արձանագրվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար»,- ասաց Սարգսյանը:

Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գործող հինգ ջրօգտագործող ընկերությունների պայմանագրերով հաստատված 31,4 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը իրականացվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարի, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների, Հրազդան գետի և Սևանա լճի ջրի բացթողումների միջոցով:

«Հայաստանի 12 ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526,7 մլն մ , նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ դեֆիցիտը կազմել է 140,8 մլն մ: 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է 226,6 մլն մ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում 351,9 մլն մ, ջրի դեֆիցիտը կազմում է 125,7 մլն մ: Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21,43 մլն մ3  ջրի դեֆիցիտ»,- եզրափակեց Սարգսյանը:

Թեմայի այլ նորություններ