Կառավարության ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի և Արցախի համար անվտանգության անհրաժեշտ միջավայր. Վլադիմիր Վարդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարության ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի և Արցախի համար անվտանգության անհրաժեշտ միջավայր. Վլադիմիր Վարդանյան

Կառավարության ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի և Արցախի համար անվտանգության անհրաժեշտ միջավայր. Վլադիմիր Վարդանյան

Կառավարության ծրագիրը կոչված է ապահովել Հայաստանի և Արցախի համար անվտանգության անհրաժեշտ միջավայր. հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Այո, անվտանգությունը շատ ավելի կարևոր է դարձել մեզ համար: Գուցե միշտ է եղել կարևոր, բայց մենք այդքան մեծ կարևորություն անվտանգության չենք տվել: Ընդ որում՝ անվտանգությունը ոչ միայն արտաքին անվտանգությունն է, անվտանգությունը բազմաշերտ է. ներքին, արտաքին, տնտեսական, բնապահպանական, իրավաիկան և այլն: Ես մտածում էի, որ կառավարության ծրագրի քննարկումը շատ ավելի բովանդակային կլինի: Մասնավորապես, երբ անդրադարձանք, օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների օրակարգին, ինձ թվում էր, որ մեր գործընկերները Դաշնակցությունից առնվազն պետք է հարցադրումներ ուղղեին կառավարման մոդելների, առանձնահատկությունների հետ կապված, թե որ ճանապարհով պիտի ընթանանք: Բոլորին հայտնի է, որ այդ քաղաքական ուժը երկար տարիներ պայքարել է խորհրդարանական կառավարման հաստատման համար: Շատ հետաքրքիր և բովանդակալից կլիներ, եթե հարցերը լինեին ոչ թե անցյալին տրված, այլ՝ ապագային»,-ասաց Վարդանյանը:

Թեմայի այլ նորություններ