Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ-ականներից 16-ը բերվել են ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ-ականներից 16-ը բերվել են ոստիկանություն

Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ-ականներից 16-ը բերվել են ոստիկանություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության երիտասարդ անդամները Կառավարության շենքի դիմաց իրազեկման, միևնույն ժամանակ բողոքի ակցիա են իրականացրել: Երիտասարդները ներկայացրին իրենց հուզող հարցերը և, թե վերջին տարիներին կատարված փոփոխություններից ինչն է իրենց հուզում ու մտահոգում: Այս ամենից հետո Կառավարության դիմաց լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Քանի որ երիտասարդները իրենց հետ բերած իրերը գետնին էին լցրել, ոստիկանները հայտնեցին, որ իրենք աղտոտել են տարածքը, այդ պատճառով նրանց բերման ենթարկեցին: Նրանց թվում էր նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգիշտի Գևորգյանը:

Երիտասարդների մի մասը փակեց դեպի Նալբանդյան փողոց տանող խաչմերուկը, իսկ ոստիկանները հորդորեցին նրանց բացել ճանապարհը և չխանգարել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հակառակ դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ: Ոստիկանները մի քանի րոպե հետո սկսեց բերման ենթարկել նաև փողոցը փակածներին:

«Ոստիկանության զորքերի ծառայողները նախապատրաստվեցին, այնուհետև հնչեց վերջին նախազգուշացումը և ոստիկանները ձեռնարկեցին համապատասխան գործողություններ: Անհամաչափ ուժ չի կիրառվել, ֆիզիկական ուժ է գործադրվել»,- նշեց ոստիկանության մայորը:

ՀՅԴ երիտասարդական թևից մեկը շեշտեց, որ իրենք ընդամենը ակցիա են իրականացրել և իրենց մտահոգող հարցերը բարձրաձայնել: Այժմ նրանք պատրաստվում են գնալ ոստիկանական բաժանմունքներ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս և որտե՞ղ են բերման ենթարկված իրենց ընկերները:

ՀՀ կառավարության շենքի դիմաց իրազեկման և բողոքի ակցիա իրականացնող Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի անդամներից 16-ը բերվել են ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

Թեմայի այլ նորություններ