Կապանի մոտ գտնվող մարտական հենակետի տեսագրության առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Կապանի մոտ գտնվող մարտական հենակետի տեսագրության առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

Կապանի մոտ գտնվող մարտական հենակետի տեսագրության առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի կողմից, որը պատճառել է էական վնաս, իսկ եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)՝  հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գհատական տալու համար: Քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր տեսանյութ՝ Կապան քաղաքի մոտ ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին։ Տարածվող տեսանյութում զինծառայողները ցույց են տալիս այն պայմանները, որոնցում իրենք մնում են մարտական հենակետում։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։

Զինծառայողները նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։ Իրենց խոսքով՝ ոչ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ոչ էլ ԱԱԾ-ն, ադրբեջանցիներն էլ օրերս հանգիստ մտել են Կապան, նկարել ու հեռացել։

 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր տարածվող տեսանյութին, որում նաև զինծառայողները խոսում են իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։

«Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»,- տեղեկացնում էր Աբրահամյանը։

Թեմայի այլ նորություններ