Կան ներխուժված հատվածներ, որտեղ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը ունենք դիրքեր. վարչապետը՝ դիրքային կորուստների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կան ներխուժված հատվածներ, որտեղ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը ունենք դիրքեր. վարչապետը՝ դիրքային կորուստների մասին

Կան ներխուժված հատվածներ, որտեղ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը ունենք դիրքեր. վարչապետը՝ դիրքային կորուստների մասին

2021 թվականի մայսիսի 12-ից սկսած ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ դրա արդյունքում փաստացի օկուպացրել 41 քառ. կմ տարածք: Երեկ՝ նոյեմբերի 16-ին, նույնպես ադրբեջանական ուժերը փաստացի ագրեսիա են իրականացրել մեր նկատմամաբ:

Այս մասին այսօր Կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Ապա պատգամավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է մեր սահմաններում:

 

«Նախ, 41 քառակուսի կիլոմետր տարածքի վերաբերյալ. այդ թիվը չի ձեւավորվել երեկվա, կա՛մ նախորդ օրվա գործողությունների արդյունքում: Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ այնպես էլ չէ, որ այդ 41 քառ. կիլոմետրն ամբողջությամբ եւ լիարժեք վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Մայիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների հետեւանքով թե՛ մեր, թե՛ ադրբեջանի զինված ուժերի դիրքերը շախմատաձեւ են դասավորված, տեղ-տեղ նաեւ մխրճված մեկը մյուսի մեջ՝ անտրամաբանական ձեւերով: Մանավանդ հիմա շատ կարեւոր է, որ մենք դաշտը լավ եւ հստակ պատկերացնենք»,-շեշտեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ ընդգծեց՝ մայիսի 12-ց առաջ էլ շուրջ 40 եւ ավելի քառակուսի տարածք եղել է ադրբեջանի վերահսկողության ներքո. առաջին պատերազմի հետեւանքներով: «Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաեւ սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են եւ գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո: Ըստ էության այս հանգամանքների բերումով է, որ կարեւորում է սահամանզատման եւ սահմանագծման գործընթացը»,-հավելեց նա:

Միջազգային հանրությունը ե՛ւ Ադրբեջանին ե՛ւ մեզ կոչ է անում սկսել սահամանզատման եւ սահմանագծման գործընթաց եւ կողմնորոշվել ի՞նչ մեթոդաբանությամբ է տեղի ունենալու, որպեսզի այս հարցը մեկնընդմիշտ փորձենք փակել:

Անդրադառնալով երեկվա ռազմական ագրեսիայի հետեւանքվ դիրքային կորուստների մասին հարցին, վարչապետն ասաց. «Կան ներխուժված հատվածներ, որտեղ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը ունենք դիրքեր: Նախկինում էլ ունեինք, հիմա էլ: Այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածութունը անընդհատ փոխվում է: Այդ 41 քառ. կիլոմետրի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որեւէ բան չի փոխվել»:

Թեմայի այլ նորություններ