Կահավորվել 6 տասնյակի հասնող հենակետ. Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կահավորվել 6 տասնյակի հասնող հենակետ. Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից

Կահավորվել 6 տասնյակի հասնող հենակետ. Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

Նրա խոսքով՝ ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորմասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում:

«Հաշվի առնելով ժամանակի սղությունը և անձնակազմի տեղավորան հրատապությունը՝ որպես արագ լուծում պլանավորվել և ներկա պահին նաև իրականացվում են թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակների դիրքերի և զորամասերի, մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ»,-ասաց Սարգսյանը:

Մարտական հենակետերում, ՊՆ-ի և շինարարական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա 2021-ին թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակներով կահավորվել է շուրջ 6 տասնյակի հասնող հենակետ, ընթանում են ևս մի քանի տասնյակի հենակետերի կահավորման աշխատանքներ: Սարգսյանի վստահեցմամբ՝ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նկատի ունենալով, որ կան նոր բնագծեր:

«Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են նաև ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Արդեն կարելի է ասել, որ գրեթե պատրաստ են Ջերմուկի մշտական տեղակայման վայրի կառուցապատման աշխատանքներ: Դեռևս կան որոշակի աշխատանքներ, որոնք եղանակային պայմաններից ելնելով առաջիկայում ավելի կակտիվացվեն»,-ասաց փոխնախարարը:

Թեմայի այլ նորություններ