Ջալալ Հարությունյանը ներկայացրել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության 2020թ. աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ջալալ Հարությունյանը ներկայացրել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության 2020թ. աշխատանքները

Ջալալ Հարությունյանը ներկայացրել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության 2020թ. աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 26-ին այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, ծառայության կողմից անցկացված ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների, զորամասերում և առանձին ստորաբաժանումներում արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված խնդիրներին և անձնակազմի մարտունակությանը վերաբերող հարցեր, արձանագրված թերացումների վերացմանը միտված առաջարկներ։

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ռազմական վերասկողական ծառայության դերակատարումը զինված ուժերի մարտունակության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում: Ծառայության անձնակազմի հետ զրույցում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման, վերազինման և արդիականացման գործընթացում նաև ռազմական գիտության զարգացման անհրաժեշտությունը, նշել, որ այս ուղղությամբ իրականացվելու են համալիր միջոցառումներ զինված ուժերում կադրային քաղաքականությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Թեմայի այլ նորություններ