Իրավական ոլորտում համագործակցության խորացման չիրացված ներուժ կա. ՀՀ գլխավոր դատախազը՝ Եգիպտոսի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրավական ոլորտում համագործակցության խորացման չիրացված ներուժ կա. ՀՀ գլխավոր դատախազը՝ Եգիպտոսի դեսպանին

Իրավական ոլորտում համագործակցության խորացման չիրացված ներուժ կա. ՀՀ գլխավոր դատախազը՝ Եգիպտոսի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել մեր երկրում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատի հետ:

Ողջունելով դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանն ընդգծել է բոլոր ոլորտներում հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը և բարեկամական բնույթը՝ շեշտելով, որ չնայած դրան՝ իրավական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացման չիրացված ներուժ կա:

Նա հույս է հայտնել, որ ՀՀ դատախազության և ԵԱՀ-ի դեսպանատան միջև առավել անմիջական հաղորդակցության հաստատումը կնպաստի այս ուղղությամբ երկկողմ հետաքրքրության և շահագրգռության մեծացմանը, ինչի համար կարևոր հիմք է հանդիսանում բավարար իրավական բազայի առկայությունը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների մեծացման հանգամանքով և դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ:    

Դեսպան Բահաա Էլ Դին Բահգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել իր երկրի պատրաստակամությունը նաև իրավական ոլոտում հարաբերությունների ընդլայնման հարցում՝ նշելով որ իրենք պատրաստ են քննարկելու այս հայ-եգիպտական բազմավեկտոր օրակարգը նաև այս ուղղությամբ հարստացնելու առաջարկները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցի կազմակերպման, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցության հեռանկարների և իրավական բազան երկու երկրների դատախազությունների կարողությունների զարգացման արդի կարիքներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ