Իրանը թույլ չի տա օտար երկրներին խզել իր հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ. ԻԻՀ ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրանը թույլ չի տա օտար երկրներին խզել իր հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա օտար երկրներին խզել իր հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ արտաքին միջամտությունը խզի իր հարաբերությունները հարևան երկրների հետ:

Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ավարտին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այսօր մենք համաձայնել ենք զարգացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի և զբոսաշրջության բոլոր ոլորտներում: Առևտուրն ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին շահագործելը երկու երկրի համար փոխադարձ մտահոգության թեմաներից են»,- ասել է իրանցի նախարարը:  
 
«Մենք  գործընթաց ենք մշակել, որը թույլ կտա արագորեն վերակենդանացնել երկու երկրի տարանցիկ ճանապարհները և ուղիները: Առաջիկա շաբաթներին մենք առավել մեծ ակտիվություն կտեսնենք երկու երկրի հարաբերություններում: Մեր տարածաշրջանը և մեր հարևանները ծանր իրավիճակում են որոշ հատվածներում  սիոնիստական ռեժիմի և ահաբեկիչների ներկայության պատճառով»,- հավելել է պաշտոնյան՝ ընդգծելով:
 
Վերջինս շեշտել է, որ իրենք «թույլ չեն տա որոշ երկրների ազդել հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա»: «Մեր տարածաշրջանը ոչ մի դեպքում չի հանդուրժի նոր բարձրագոչ պահանջներ: Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ժողովուրդների կողմից՝ առանց արտաքին միջամտության»,- շեշտել է Աբդոլլահիանը:

Թեմայի այլ նորություններ