Իրանի հետ մեր հարաբերությունների խորքում փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմական, քաղաքական, մշակութային կապերն են. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրանի հետ մեր հարաբերությունների խորքում փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմական, քաղաքական, մշակութային կապերն են. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստան- Իրան հարաբերություններին վերաբերող հատվածը.

Ֆայսալ Աբբաս - Դուք թագաժառանգի հետ հանդիպումների ժամանակ նշել եք, որ երկու երկրները ցանկանում են նայել դեպի ապագա: Մտահոգություններ են հնչում Հայաստանի և Իրանի միջև եղած լավ հարաբերությունների վերաբերյալ: Կարծում եք՝ դա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման և կապերի հաստատման համար:

Նախագահ Սարգսյան - Ես հասկանում եմ Սաուդյան Արաբիայի մտահոգությունները: Սակայն Հայաստանը պետք է որոշումներ կայացնի, ընտրություն անի՝ հաշվի առնելով մեր երկրի յուրահատկությունները: Ինչպես նշեցի, մենք դեպի ծով ելք չունենք, չենք կարող մեզ թույլ տալ եղած 4 հարևաններից ևս մեկի հետ հարաբերությունների բացակայություն:

Ֆայսալ Աբբաս - Հասկանում եմ, սակայն իմ հարցը ոչ այդքան երկուսի միջև ընտրություն կատարելու մասին էր, որքան այն մասին, որ այդ հարաբերությունների վերաբերյալ կան թյուրըմբռնումներ, տարակարծություններ: Այդ հարաբերություններն ամբողջությամբ ենթակառուցվածքային, էներգետիկ բնույթի՞ են, թե՞ ներառում են նաև ռազմական և անվտանգային քաղաքականություն:

Նախագահ Սարգսյան - Առաջին հերթին, դրանք չեն ներառում ռազմական և անվտանգային ոլորտները: Այն, ինչ կատարվում է Հայաստանի հարավում, իհարկե, մտահոգում է Իրանին... Մենք փոխգործակցում ենք էներգետիկ ոլորտում, չնայած ծավալները մեծ չեն: Մենք գազ ներկրում ենք Ռուսաստանից և միայն մի փոքր մասն ենք ձեռք բերում Իրանից, փոխարենը՝ նրանց վաճառում ենք էլեկտրաէներգիա: Այս ոլորտում շատ ավելի խորը հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ, «Մասդար»-ը նոր արևային համակարգ է կառուցում Հայաստանում, Շարժայից դեպի Երևան չվերթներ են լինելու: Կարծում եմ՝ մեր հարաբերությունների հիմքում ընկած են պատմական, քաղաքական, մշակութային կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:

Ֆայսալ Աբբաս - Ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանում նրանց միջամտության մասին. խոսում էին, որ նրանք լուռ աջակցել են Հայաստանին Ադրբեջանի դեմ պատերազմում, սահմանին զորավարժություններ էին իրականացվում: Դա չի՞ ենթադրում ենթակառուցվածքային և էներգետիկ հարաբերություններից անցում կատարել այլ մակարդակի:

Նախագահ Սարգսյան - Նրանք միջամտություն չեն ունեցել Հայաստանում, և դա նրանց որդեգրած քաղաքականությունն է: Եթե նրանք իրենց սահմաններում վտանգ են տեսել, ապա դա նրանց ներքին խնդիրն է: Բայց կան նաև շատ այլ հարցեր, որոնց կարող եք ուշադրություն դարձնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկրորդ պատերազմում Թուրքիան ամբողջությամբ աջակցում էր Ադրբեջանին, մինչդեռ Իրանը չէր մասնակցում: Իսկ Ռուսաստանը կար և փորձում էր միջնորդ լինել և, ի վերջո, նրան հաջողվեց հակամարտող կողմերին բերել հրադադարի և այսօր էլ փորձում է լուծել հետպատերազմյան շատ խնդիրներ: Եվ կրկին, Իրանն այստեղ բացակայում է: 

Թեմայի այլ նորություններ