ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. ԱԻՆ-ի պարզաբանումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. ԱԻՆ-ի պարզաբանումը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել. ԱԻՆ-ի պարզաբանումը

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Արևիք» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել:

ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն: 

Համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող տեսանյութն «Արևիք» ազգային պարկի  տարածքից չէ: Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է: Տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար»:

Թեմայի այլ նորություններ