Իրանական կողմը հետաքրքրված է Սյունիքում ճանապարհաշինական նախագծերում հնարավոր մասնակցությամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրանական կողմը հետաքրքրված է Սյունիքում ճանապարհաշինական նախագծերում հնարավոր մասնակցությամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանական կողմը հետաքրքրված է Սյունիքում ճանապարհաշինական նախագծերում հնարավոր մասնակցությամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք Իրանի ու Հայաստանի հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացել են: Tasnim լրատվական գործակալության հետ հարցազրույցում շեշտել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դիվանագետն ընդգծել է՝ «Հայաստանի հետ համատեղ հանձնաժողովում բազմաթիվ հարցեր են ուշադրության արժանացել, ինչն անհամեմատելի է նախկին շրջանի հետ»:

Իրանի դեսպանն անդրադարձել է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծին՝ նշելով՝ գոյություն ունի Հնդկական օվկիանոսից Չաբահար, Պարսից ծոց, այնուհետև Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան, այնտեղից էլ Սև ծով երթուղին, որն անվտանգ է և հարմար առևտրաշրջանառության համար:

Զոհուրին խոսել է նաև Գորիս-Կապան այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմն ակտիվ աշխատանք է տանում այս ուղղությամբ. նոր ճանապարհն ավելի կարճ կլինի:

Դիվանագետի խոսքով՝ իրանական կողմը հետաքրքրված է Սյունիքում ճանապարհաշինական նախագծերում հնարավոր մասնակցությամբ և այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

Թեմայի այլ նորություններ