Իրականացվել են ապաստարանների վիճակի ուսումնասիրություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրականացվել են ապաստարանների վիճակի ուսումնասիրություններ

Իրականացվել են ապաստարանների վիճակի ուսումնասիրություններ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում  քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքները: Նրա խոսքով` գործող 7 կամավորական հրշեջ փրկարարական հենակետերը համալրվել են եւս 3-ով: Հրշեջ ավտոմեքենաներ են հատկացվել Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր եւ Շիկահող համայնքներում ձեւավորված հրշեջ փրկարարական եւ կամավորական հրշեջ փրկարարական հենակետերին: Առաջիկայում նման մեկ մեքենա եւս կհատկացվի Կոռնիձոր համայնքին: Կամավորները ստացել են փրկարարի կարգավիճակ, իսկ գործող 10 հենակետերին հատկացվել է մեկական մեքենա:

2021թ. մարզերում եւ Երեւանում տեղադրվել են 203 նոր էլեկտրական շչակներ, վերանորոգվել է 224-ը: 1.003 էլեկտարական շչակներից այսօր սարքին վիճակում է 961-ը,մինչդեռ 2021թ. սարքին է եղել 485 շչակ: Հանրապետությանն այսօր անհրաժեշտ է  1.544 էլեկտրական շչակ:

Իրականացվել են նաեւ ապաստարանների վիճակի ուսումնասիրություններ. այս մասով տվյալները հանձնաժողովին կներկայացվեն փակ ընթացակարգով: Ուսումնասիրվել են շենք-շինությունների նկուղային հարկերը, համապատասխան մարմիններին ներկայացվել են առաջարկություններ:

Նախարարությունն աշխատանքներ է իրականացրել նաեւ հումանիտար արձագանքման ուղղությամբ` համատեղելով աշխատանքը համապատասխան կառույցի հետ: Այսպես,  2021թ. հունիսի  1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հոգեբանական աջակցության ծառայություն է մատուցվել 1.358 շահառուի, այդ նպատակով  ամբողջությամբ օգտագործվել է Կառավարության հատկացրած 100 մլն դրամը:

Նախարարության աջակցությամբ ապահով վայր են տեղափոխվել ձնաբքի պատճառով խցանման մեջ հայտնված 831 քաղաքացիներ:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հաջորդիվ հայտնել է, որ ոստիկանության բարեփոխումների առաջնային ուղղություն էր սահմանվել պարեկային ծառայության ձեւավորումը եւ այն փուլային կարգով ամբողջ հանրապետությունում ներդնելը:

«Մասնավորապես, 2021թ. հուլիսի 7-ին Պարեկային ծառայության եւ Պարեկային ծառայության Երեւան քաղաքի ստորաբաժանման հաջող գործարկումից հետո ծառայության ներդրման շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսում ենք 2022թ. Պարեկային ծառայության ստորաբաժանումներ գործարկել Լոռու եւ Շիրակի մարզերում» ,- ասել է Արա Ֆիդանյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ ստորաբաժանումները համալրելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում 2021թ. նոյեմբերի 1-ից  հնգամսյա ուսուցում է անցնում 582 թեկնածու:

Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաեւ կառույցի իրականացրած մյուս աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ