Ինքնասպանություն գործած ՌԴ քննչական կոմիտեի Պերմի վարչության ղեկավարին քրեական հետապնդում էր սպառնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինքնասպանություն գործած ՌԴ քննչական կոմիտեի Պերմի վարչության ղեկավարին քրեական հետապնդում էր սպառնում

Ինքնասպանություն գործած ՌԴ քննչական կոմիտեի Պերմի վարչության ղեկավարին քրեական հետապնդում էր սպառնում

Ինքնասպան է եղել Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի երկրամասի վարչության պետ, գնդապետ Սերգեյ Սարապուլցևը: Նա այդ քայլին է դիմել՝ վերադառնալով հանդիպումից, որի ժամանակ քննարկվել է Պերմի պետական ​​համալսարանի վրա զինված հարձակման վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Գնդապետը մեղադրվել է հետաքննության վատ կազմակերպման և բնակչության բողոքներին ուշ արձագանքելու համար: Այս մասին հայտնում է URA.RU- ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Ըստ նրանց՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը խոստացել է գնդապետին հեռացնել պաշտոնից և անփութության հիմքով նրա դեմ ստուգում իրականացնել, որից հետո գործ էր հարուցվելու:

Պերմի երկրամասի վարչության պետի մահվան գործով Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակում ընթացակարգային ստուգումներ են սկսվել: Ըստ Коммерсантъ-ի՝ գնդապետը գրություն է թողել, որում խնդրում է ներել իրեն «արած և չարած» մեղքերի համար:

Սերգեյ Սարապուլցևն ավարտել էր Պերմի պետական ​​համալսարանը, որտեղ հրաձիգ Թիմուր Բեկմանսուրովը հրաձգություն էր սկսել՝ սպանելով 5 մարդու:

Թեմայի այլ նորություններ