Ինչը մերն է, այնտեղ օտար ԶՈՒ չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչը մերն է, այնտեղ օտար ԶՈՒ չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

Ինչը մերն է, այնտեղ օտար ԶՈՒ չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Հայաստանի տարածքում չեն կարող լինել օտար զինված ուժեր: Քոչարյանն այս մասին վստահեցրեց՝ անդրադառնալով հարցին, թե քարտեզներով դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում ադրբեջանական ուժերը ո՞ր տարածքներից են դուրս գալու:

Նա հորդորեց նախ չշտապել՝ շեշտելով, որ այդ հարցը սիրում է համբերություն ու շատ հստակ գործընթաց:

Անդրադառնալով ավելի կոնկրետ հարցի, թե  ադրբեջանցիները դուրս գալո՞ւն են, օրինակ, Սև լճի տարածքից՝ Քոչարյանն ասաց. «Ես կարող եմ մի բան պնդել, որ այն, ինչ մերն է, այնտեղ օտար Զինված ուժեր չեն կարող լինել»:

Պատգամավորն անդրադարձավ նաև նախորդ օրը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի հանդիպմանը: «Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան, և դրանք շարունակական են: Դրանք շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք քննարկելու դեռ շատ բաներ ունենք»,- ասաց Քոչարյանը:

Թեմայի այլ նորություններ