Ինչպես է տղամարդը փողոցի մեջտեղում դաժանաբար ծեծում և խոշտանգում կնոջը. բացառիկ տեսանյութ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչպես է տղամարդը փողոցի մեջտեղում դաժանաբար ծեծում և խոշտանգում կնոջը. բացառիկ տեսանյութ

Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդը փողոցում բռնություն է գործադրում երիտասարդ մի կնոջ նկատմամբ: Նա, նախ իջեցնում է կնոջը մեքենայից, ապա ձեռքերով խփում գլխին ու մարմնի այլ հատվածներին, այնուհետեւ՝ ոտքով հարվածում: Տեսանյութում կինն աղերսագին օգնություն է խնդրում մարդկանցից: Դեպքը տեղի է ունեցել այսօր: Ոստիկանություն արդեն հաղորդում է տրված: Տարածքում լսվում է նաև մի քանի հոգու ձայն, որոնք, դատապարտելով տեղի ունեցած բռնությունը, նշում են, որ պատրաստվում են ոստիկանություն դիմել:

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ իրավապհների ուշադրությունը հրավիրել փողոցում կնոջը ծեծած տղամարդու գործողությունների վրա։

«Այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացիները ականատես են եղել և տեսագրել են փողոցում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնության։ Բռնության գործադրող տղամարդը վարում է 45OO010 համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Ականատեսների վկայությամբ՝ բռնության ենթարկվող կինը հեռացել է դեպքի վայրից այլ մեքենայով, իսկ բռնարարը մեքենան քշել է տվյալ մեքենայի գնացած ուղղությամբ»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ՀՀ ոստիկանությունը հայտնում է.

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Թեմայի այլ նորություններ