Ինչո՞ւ պետք է գերեվարման յուրաքանչյուր դեպք քննելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու» հետ. Գոռ Աբրահամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչո՞ւ պետք է գերեվարման յուրաքանչյուր դեպք քննելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու» հետ. Գոռ Աբրահամյան

Ինչո՞ւ պետք է գերեվարման յուրաքանչյուր դեպք քննելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու» հետ. Գոռ Աբրահամյան

«Որևէ մեկը դե՞մ է, որ ՀՀ յուրաքանչյուր զինծառայողի, յուրաքանչյուր քաղաքացիական անձի գերեվարման դեպք պետք է դառնա քննության առարկա:

Ինչո՞ւ պետք է քննության առարկա դարձնելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու», գերիներին թշնամի հռչակելու հետ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նկատի ունենալով երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերին հետևած բողոքի ու դժգոհության ալիքը: 

«Սա ի՞նչ պրիմիտիվիզմ ու մանիպուլյացիա է: Ինչո՞ւ է առաջ տարվում բոլոր դեպքերում միայն ու բացառապես՝ զինծառայողների ինքնակամ, գիտակցված, ճարահատ գերի հանձնվելու կանխավարկածը: Բա մենք հենց հիմա արցախյան պատերազմին առնչվող քրեական գործեր ունենք քննվող՝ ՀՀ զինծառայողների գերեվարման հանգամանքների պարզման վերաբերյալ, որոնցով կոնկրետ անձանց նաև մեղարդանքներ են առաջադրվել ու դրա մասին նաև պաշտոնական հաղրոդագրություններ են հրապարակվել: Ինչ է՝ չքննե՞նք՝ ելնելով նրանից, որ հանկարծ դա կարող է մեկնաբանվել որպես գերիների դեմ ուղղված բան:
 
Չպարզե՞նք դրանց պատճառները, պայմանները հանգամանքները՝ ողջ իրականությունը պարզելու և օբյեկտիվ քննությամբ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ անկախ նրանից դա ում մեղքով է տեղի ունեցել՝ զինծառայողի՞, նրա հրամանատարի՞, վերջինի՞ս հրամանատարի և այդպես շարունակ, թե՞ հանցավոր ոտնձգություն կատարող թշնամու: Քննությունը և յուրաքանչյուր դեպքով իրավական գնահատականներ տալը անհրաժեշտ է նաև դրան հանգեցնող բոլոր պատճառները վեր հանելու և վերացնելու նպատակով: Դադարեցրեք այս անմիաստ քննարկումները:
 
Երեկ սոցիալական ցանցում որոշ օգտատերերի դիտարկումների հանդիպեցի այն մասին, որ քրեական գործեր են հարուցվում չկրակելու վերաբերյալ տված հրամաններին չենթարկված զինծառայողների նկատմամբ: Իհարկե, այդ գրառումները որևէ փաստի հղում չէին պարունակում, և բացառելի չէ, որ զուտ էմոցիոնալ հայտարարությունների շարքից էին:
 
Այդուհանդերձ, հնարավոր անտեղի շահարկումները բացառելու համար ուզում եմ նշել, որ ՀՀ քննչական մարմիններում չկա և չի քննվում որևէ քրեական գործ՝ կապված ՀՀ պետական սահմանների պաշտպանության պարտականություններ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ստորաբաժանումներին պետական սահմանների անձեռնմխելիությունը խախտող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժող, ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերին մոտեցող թշնամական ուժերին դիմադրություն ցույց չտալու, սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, նման պայմաններում հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով:
 
Ավելին, նման բան չի կարող լինել:
 
Ճիշտ հակառակը՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով պետական սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը, այդ համատեքստում ըստ անհրաժեշտության նաև ագրեսիա իրականացնող թշնամական ուժերի ուղղությամբ կրակ արձակելը ՀՀ բանակի, յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով սահմանի տվյալ տեղամասերի պաշտպանության համար պատասխանատվություն կրող ստորաբաժանման պարտականությունն է:
 
Եվ դրա չկատարման արդյունքում, որպես հետևանք՝ պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն թույլ տալը, պետական իշխանության, կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է և հանգեցնում է քրեական պատասխանատվության»,-գրել է Աբրահամյանը:
 

Թեմայի այլ նորություններ