Ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել. ԳՇ պետի տեղակալը մանրամասնում է լուսադեմի միջադեպը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել. ԳՇ պետի տեղակալը մանրամասնում է լուսադեմի միջադեպը

Ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել. ԳՇ պետի տեղակալը մանրամասնում է լուսադեմի միջադեպը

Օպերատիվ մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային ներկա վիճակին:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ մեր ԶՈՒ-ն փորձում է նրանց վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ: Իրավիճակը լարված է Սեւ լիճ-Վերիշեն հատվածում եւ գիշերվա ընթացքում նաեւ լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում: Գիշերային իրավիճակը հատկապես լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի դրությամբ, որովհետեւ հակառակորդը փորձում էր իր ուժերը միավորել եւ ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար»,- ասաց ԳՇ պետի տեղակալը:  

Ըստ նրա՝ գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել 1 նոր մարտական դիրք:

Նա նշեց, որ նշված գործողության հետևանքով հակառակորդը գերեվարել է մեր 6 զինծառայողի, բայց այնպես չէ, թե միայն այդ 6 զինծառայողն էին գործողություն իրականացնում:

«Կարող է ձեզ մոտ միանգամից հարց առաջանալ՝ ինչու գերեվարել, ինչու մեր զինծառայողները զենք չեն կիրառել: Արդեն իսկ 16 օր է՝ ձեզ հայտնի է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է միջադեպը լուծել առանց զենքի կիրառման: Նրանք մոտեցել են մեր զինծառայողներին, զենք են ուղղել եւ հրամայել հանձնվել»,- մանրամասնեց Ասրյանը:

ԳՇ պետի տեղակալն ասաց, որ կապ ունեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի հետ, եւ բանակցային գործընթացը շարունակվում է. «Բոլոր դեպքերում ռազմական ղեկավարությունը, որ բարդ իրավիճակներ չստեղծի, փորձում է բանակցային ճանապարհով լուծել այդ հարցը: Սա է ներկայիս իրավիճակը, որը ես գնահատել եմ»:

Թեմայի այլ նորություններ