Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    26%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը

Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը

Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի վերականգնման հարցը չի քննարկվում։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

«Մեր օրակարգում նման հարց չկա։ Այդպիսի ճանապարհ չի եղել, հետևաբար վերականգնելու խնդիր էլ չկա։ Ընդհանրապես մենք քննարկում և կազմակերպում ենք եռակողմ աշխատանքային խմբի` հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում»,– նշեց Գրիգորյանը և հավելեց, որ առհասարակ նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում։

Նա ընդգծեց, որ Հարավային երկաթգծի վերականգնման հարցը քննարկվում է, սակայն ճանապարհի մասին խոսք չկա։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների բացումը։

Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով երկաթուղու բացումը, մասնավորապես՝ Երևանի, Նախիջևանի, Մեղրիի, այնուհետև դեպի արևելք։

Թեմայի այլ նորություններ