Ի՞նչ բարեփոխումներ են իրականցվել ՀՀ տրանսպորտային համակարգում 2021-ին. Կառավարության հաշվետվություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ի՞նչ բարեփոխումներ են իրականցվել ՀՀ տրանսպորտային համակարգում 2021-ին. Կառավարության հաշվետվություն

Ի՞նչ բարեփոխումներ են իրականցվել ՀՀ տրանսպորտային համակարգում 2021-ին. Կառավարության հաշվետվություն

2021 թվականին ակտիվ աշխատանքներ են տարվել նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: 2021թ.-ին Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների շնորհիվ 2022թ.-ի կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր տրանսպորտային միջոցներով, Արարատի մարզը՝ 87, իսկ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանը՝ 46 նոր տրանսպորտային միջոցներով։ Թվարկված միջոցառումներով 6,5 մլրդ դրամի ներդրումներ կիրականացվեն։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2021թ. հաշվետվության մեջ։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Երևանի համար շուրջ 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 5 մլն եվրո դրամաշնորհ:

2021 թվականին ներդրվել է ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով, որով կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

2021թ.-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որով կապահովվի ավիափոխադրողների համար շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով։

2021 թվականին կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն։ Փոփոխվել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ.-ի մաստեր պլանը, որի շնորհիվ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2021թ.-ին իրականացվել է մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. վերանորոգվել է օդանավակայանի վազքուղին, ընդլայնվել է ժամանման սրահը:

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող «International Business Company (FZE)» ընկերության կողմից ստեղծվել է «Ֆլայ Արնա» (Fly ARNA) hամատեղ ավիաընկերությունը:

Հայաստանի երկաթգծի շարժակազմի արդիականացման շրջանակներում 2021թ.-ին ձեռք են բերվել և շահագործման հանձնվել 27 ուղևորատար ժամանակակից և հարմարավետ նոր վագոններ և երկու նոր էլեկտրագնացքներ, կապիտալ վերանորոգվել է 9,5 կմ երկաթգիծ: 2021թ.-ի արդյունքներով ներհանրապետական երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2,6%-ով:

Թեմայի այլ նորություններ