Հունիսի 10-11-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հունիսի 10-11-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք

Հունիսի 10-11-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի, ծեծի ու ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, արտոնագրային իրավունքները խախտելու, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ