Հրդեհ նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում, հրդեհը բռնկվել է Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի տանիքում և 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հրդեհ նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում, հրդեհը բռնկվել է Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի տանիքում և 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի տանիքում և 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։56-ին: 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում (յուրաքանչյուրը 10 քմ) այրվել են տնտեսական իրեր, իսկ տանիքից՝ 50 քմ հատված։

Փրկարարները տարհանել են 25 բնակչի, իսկ հոգեբանը տեղում 8 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Անինա Խ․-ն (մոտ 20 տ․) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Շտապօգնության աշխատակիցները բնակիչներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Թեմայի այլ նորություններ