ՀՐԱՏԱՊ․ Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Երեւանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ՀՐԱՏԱՊ․ Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Երեւանում

ՀՐԱՏԱՊ․ Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Երեւանում

Ժամը 15։ 30–ի սահմաններում ՀՀ տարածքում մի քանի վայրկյան տևողությամբ ցնցումներ գրանցվեցին։ Ցնցումները հատկապես զգալի են եղել մայրաքաղաքում: Այս պահին մարդիկ դուրս են եկել փողոցներ: Երկրաշարժի էպիկենտրոնի եւ ուժտգնության մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունից ճշտումներ ստանալ չի հաջողվում, քանի որ բացակայում է հեռախոսային կապը:

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 12 կմ հարավ է, Մասիսից քիչ հեռոը: Երկրաշարժը եղել է 2 կմ խորությամբ օջախով՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցից, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ։

Բնակարանի տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժը Երևանում, ստորև ներկայացնում ենք բացառիկ կադրեր։

Երկրաշարժի հետևանքով Երևանի Կոնդ թաղամասի շինությունների պատերի որոշ հատվածներ քարաթափվել են: Քաղաքացիները երկրաշարժը ուժգին ձևով զգացել են այլ վարչական շրջաններում ևս՝ Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Մասիվում և այլուր: Ըստ քաղաքացիների՝ տարբեր հատվածներում բնակարանների պատերը ճաքել են:

Համացանցում նկարներ են տարածվել նաև, որտեղ երևում է, որ Արաբկիրում երկրաշարժի հետևանքով փլուզում է եղել, վնասվել է շենքի տակ կայանված մեքենան: Արարատի մարզում Արտաշատ քաղաքում որոշ տների պատեր ևս ճաքել են: Արտաշատի որոշ գյուղերում պատերի ծեփն է թափվել: Աշտարակում քաղաքացիները զգացել են պատերի դղրդոց, շարժվել են տան իրերը: Էջմիածնում ևս տներում ճոճվել է կահույքը, ջահը: Գյումրիում քաղաքացիները ցնցումը շատ ուժեղ չեն զգացել:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի
 

Թեմայի այլ նորություններ