«Հրապարակ». Վիրուսը կարող է նաեւ նախարարներին կպնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Հրապարակ». Վիրուսը կարող է նաեւ նախարարներին կպնել

«Հրապարակ». Վիրուսը կարող է նաեւ նախարարներին կպնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում, ի տարբերություն խորհրդարանի, կորոնավիրուսի տարածումը բավականին լայն ընդգրկում ունի. ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ունեցել են 17 հիվանդ, 24 ասիմպտոմ` մեկուսացածներ, լավացել են 12-ը: Նախարար Ցոլակյանը գալի՞ս է գործի՝ հարցրինք։ «Առաջին օրերը` ոչ, կապված տարիքային խնդրի հետ, հիմա պարտաճանաչ գալիս է»,- ասաց ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանը: Բայց հեռահար է աշխատում` կաբինետից, հեռախոսով: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ մեկուսացվա՞ծ է։ «Աշխատում է տնից»,- տեղեկացրեց խոսնակ Արմինե Մուրադյանը: Պապիկյանի գործը հեշտ է՝ միայնակ է ապրում (ամուսնացած չէ), հարազատներին վարակելու խնդիր չունի՝ ի տարբերություն իր պապիկին ու տատիկին վարակելու մտահոգությամբ տոգորված Արսեն Թորոսյանի: Ի դեպ, տեղեկություններ կային, որ Արսեն Թորոսյանը մեկուսացել է «Ռեժինե» հյուրանոցում, սակայն հավատարիմ խորհրդական, «Ռեժինեի» պատասխանատու Աշոտ Սարգսյանը հերքեց` նախարարն իրենց մոտ չէ, իսկ թե որտեղ է մեկուսացած, չասաց․ «Շատ նորմալ է, որ նախարարը մեկուսացած է. էդ վիրուսը կպնում է ում ասես, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի վարչապետ»: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության վարակվածների թվին, ապա այն նույնպես գաղտնիք է. մամլո խոսնակն ասաց՝ թվեր չենք նշում, «որ չվախեցնենք մարդկանց»: Էդքան շա՞տ են։ «Չէ, այնքան էլ շատ չեն»:

Թեմայի այլ նորություններ