Հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի, դա կլինի պետական դավաճանություն. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի, դա կլինի պետական դավաճանություն. Նիկոլ Փաշինյան

Հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի, դա կլինի պետական դավաճանություն. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահմամյանը հետաքրքրվեց, թե ինչու է արդեն նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պաշտպանության նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է և դրանով շատ բան է ասվում:

«Չեմ կարծում, որ նախարարի փոփոխության մանրամասները պետք է հանրայնորեն քննարկել: Կարող եմ ասել, որ հայեցողական բառն ամբողջական պատկերացում է տալիս: Նախարարը նշանակվում է վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»:

Հարցին՝ Սուրեն Պապիկյանին այդ պաշտոնում նշանակելու շարժառիթը ո՞րն է, Փաշինյանն ասաց՝ փորձը ցույց է տվել, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է. «Ես կարևոր եմ համարում, որ և արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, և պաշտպանության նախարարի կարգավիճակում քաղաքական թիմի ներկայացուցիչներ լինեն: ԱԳՆ-ի հայտնի իրադարձություններից հետո ես խորհրդակցություններ էի անում, գնացի ԱԳՆ, շփվեցի վարչության պետերի մեծ մասի հետ, և նրանք միակարծիք ասում էին՝ նշանակեք նախարար քաղաքական թիմից մեկին, ով ձեզ հետ քաղաքական բովանդակությունը կկիսի: Տվյալ դեպքում ՊՆ-ի դեպքում էլ է կարևոր»:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը, որ տեսանյութերից մեկում, որը երեկ էր տարածվել, երևում է, որ թշնամին գրավում է դիրքը, և կրակոց չի հնչում, հարցին՝ ո՞վ է հրամայել չկրակել, վարչապետն ասաց. «Հնարավոր չէ, որ ՀՀ-ն սահմանների պահպանության վերաբերյալ տա չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի պետական դավաճանություն»:

Անդրադառնալով երեկվա փոխհրաձգությունից հետո գերի մնացած զինծառայողների փասին, Փաշինյանը նշեց, որ ժամանակն է գերեվարվածության յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննել. «ՀՀ ԶՈՒ-ում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Եվ պետք է հստակ բոլոր դեպքերով քննություն լինի: Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնակարգերը հստակ են սահմանում են, թե որ դեպքում է գերի  ընկնելը չի համարվում հանցագործություն: Եվ յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք այդ դեպքի հետ գործ ունենք, թե՝ ոչ»,-շեշտեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ