ՀՀ ԶՈՒ-ն հնարավորություն ունի գերեվարել Ադրբեջանի զինծառայողներին. ԳՇ պետի տեղակալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԶՈՒ-ն հնարավորություն ունի գերեվարել Ադրբեջանի զինծառայողներին. ԳՇ պետի տեղակալ

ՀՀ ԶՈՒ-ն հնարավորություն ունի գերեվարել Ադրբեջանի զինծառայողներին. ԳՇ պետի տեղակալ

ՀՀ զինված ուժերը հնարավորություն ունեն ցանկացած պայմաններում Ադրբեջանի զինծառայողներին գերեվարելու, սակայն դա հարցի լուծման չի բերի։ Մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը նշեց, որ նույն գործողությունը կարող են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը, որովհետև մեծ քանակությամբ զինծառայողներ կան կուտակված սահմանին։

 «Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման և մեր պետական սահմանի վերականգնման ճանապարհով, ունենք երկու ուղի։ Առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց հետ շպրտել, և ունենք երկրորդ ճանապարհը՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջել»,-ասաց Ասրյանը։

Նրա խոսքով՝ գերեվարելը նույնպես ռազմական ճանապարհ է, սակայն այն խնդրի լուծման չի բերի. «Կարող ենք գնալ այդ ճանապարհով՝ գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, կստացվի երկրորդ ուղղությունը՝ ռազմական բախում։ Բոլոր տարբերակները Գլխավոր շտաբում քննարկվում են, կկայացվեն համապատասխան որոշումներ»։

Թեմայի այլ նորություններ