ՀՀ ԶՈՒ-ն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է գործուղել խաղաղապահ ստորաբաժանման կազմում թվով 100 զինծառայող
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԶՈՒ-ն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է գործուղել խաղաղապահ ստորաբաժանման կազմում թվով 100 զինծառայող

«Զվարթնոց» օդանավակայանից հայ խաղաղապահներին Ղազախստան տեղափոխող ինքնաթիռներն արդեն օդ են բարձրացել: Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստան է տեղափոխվում ՌԴ ռազմական ինքնաթիռներով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն իրականացվում է ռուսական 3 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով»,- տեղեկացրել են գերատեսչությունում:

Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթների համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով՝ 100 զինծառայող)։

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

Թեմայի այլ նորություններ