ՀՀ ԶՈՒ-ն Արցախում կանգնած են այն բնագծում, որ բնագծում կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԶՈՒ-ն Արցախում կանգնած են այն բնագծում, որ բնագծում կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

ՀՀ ԶՈՒ-ն Արցախում կանգնած են այն բնագծում, որ բնագծում կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

Ազգային ժողովում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ ասելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ինչպես արևելյան սահմանագոտում, այնպես էլ՝ Երասխ-Սադարակ ուղղությամբ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:
 

«Ես խմբակցությունների անդամներին ներկայացրեցի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ու ներկա դրությամբ ինչպիսին է այն: Կարող եմ փաստել, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան, ու եթե մեր հանրության շրջանում տարածվում են տեղեկություններ, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը անկորուստ է, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում. հակառակորդը նույնպես ունի կորուստներ՝ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները, և Զինված ուժերին, մեր բանակին առաջադրված այդ խնդիրը մենք կատարելու ենք պատվով», - ասել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

«Լուրեր»-ի հարցին՝ ո՞րն է հակառակորդի սադրանքների նպատակը, օրինակ՝ Սև լճի սահմաններում, Ասրյանը պատասխանեց՝ Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցներով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ինչը նրան չի հաջողվում:

«Գուցե փորձել է ստուգել մեր զինծառայողների իրականացրած ծառայությունն իրենց սադրիչ գործողությամբ, թե ինչպես է արձագանքում հայկական կողմն իրենց սադրիչ գործողություններին, այսպես կոչված առաջխաղացմանը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարություններին, թե Սև լիճն իրենցն է, Ասրյանը նշեց՝ Ալիևի հայտարարություններն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը:

«Մենք մեր սահմաններում, մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղել նրա կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն»,- նշեց նա:

«Լուրեր»-ի հարցին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ԶՈՒ քանի՞ ներկայացուցիչ կա, Ասրյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դա ռազմական ոլորտին առնչվող հարց է, որը չի հանրայնացվում:

Ինչ վերաբերում է Արցախում՝ Եղցահողում, հայկական զինուժի հետքաշման մասին լուրերին, Ասրյանը պարզաբանեց՝ ՀՀ ԶՈՒ-ն Արցախում կանգնած է այն բնագծում, որ բնագծում կանգնած է եղել նոյեմբերի 9-ի դրությամբ:

«Ես այդ տեղեկությունը չեմ հաստատում, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում: Մեր զինված ուժերի, ՊԲ ստորաբաժանումները կանգնած են այնտեղ, որտեղ կանգնած եղել են: Ոչ մի հետ քաշվելու տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Ասրյանը:

 

 

Թեմայի այլ նորություններ