ՀՀ զինված ուժերին բարեգործական նախաձեռնության շրջանակում նվիրաբերվել են նմուշառման պարագաներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ զինված ուժերին բարեգործական նախաձեռնության շրջանակում նվիրաբերվել են նմուշառման պարագաներ

ՀՀ զինված ուժերին բարեգործական նախաձեռնության շրջանակում նվիրաբերվել են նմուշառման պարագաներ

Հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր խոսքում կարևորել է հիմնադրամի աջակցությունը հատկապես ամառային զորակոչի նախաշեմին։ Օրեր անց կմեկնարկի զինված ուժերի համալրման հերթական գործընթացը, որն այս տարի իրականացվելու է արտակարգ պայմաններում և զինակոչիկները վիճակահանությանը մասնակցելու են նմուշառում անցնելուց հետո։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում հիմնադրամն իր նախաձեռնության շրջանակում կարողացել է օգնություն ցուցաբերել մի շարք հաստատությունների, ընդգծել, որ շարունակելու են պայքարել համավարակի դեմ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես զինված ուժերը։

Աղբյուր՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն

Թեմայի այլ նորություններ