ՀՀ վարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ վարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին

ՀՀ վարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանեց հարցին, թե պաշտոնական Երևանն արդյոք մտադի՞ր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավո՞ր է տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման:

«Կուզենայի վերջին շրջանում և, ընդհանրապես, վերջին մեկ տարուց ավելի ժամանակաշրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս որոշ նրբություններ նկատենք, որը, իմ կարծիքով, մեր իրականության մեջ չի նկատվում: Այդ հայտարարությունների մեջ տարբերակենք ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ կարևոր դիտարկում հնչեցրեց. նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո: 

Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո, տասնյակ տարիներ, Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Շատ հաճախ հնչում են հայտարարություններ Երևանն ադրբեջանական քաղաք լինելու մասին, և վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 94-ից հետո շատ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է: Այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա. էմոցիոնալ այս հանգամանքը պրոցեսների համար օգտակար չէ»,- ասաց Փաշինյանը: 

Հարցին ի պատասխան՝ Հայաստանը կճանաչի՞, թե՞ չի ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վարչապետը ասաց՝ այս մասին խոսակցություններ չեն եղել և երբեմն խոսակցությունները ճիշտ չեն ընկալվում, սակայն պետք է արձանագրել հետևյալը. 

«ՀՀ օրենսդրության մաս կազմող, Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, և այդ համաձայնագիրը վավերացվել է դեռևս 1992 թվականին: Նույնկերպ Ադրբեջանն է ճանաչել Հայաստանի ամբողջականությունը: 

Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Դե յուրե՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների և տարածքների շրջանակում, սակայն դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվում:

Ուզում եմ ռացիոնալ դաշտում նայենք հարցերին: Շատ է խոսվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին: Այո՛, բայց այդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է այն ձևակերպվի, ձևավորվի: Բայց դա բանակցությունների արդյունք է, և մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին: Ընդ որում՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, այդ բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել: Ըստ էության, այս ամբողջ քննարկումները, որ տեղի են ունենում, հենց այդ խնդիրները լուծելու համար են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ