ՀՀ վարչապետի` Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ վարչապետի` Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ վարչապետի` Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2021 թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը, տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից 2021 թ. ապրիլի 20-ին Սյունիքի մարզ կատարած այցի մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհին հարակից Շուռնուխ բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից ուրիշի գույքը վնասելով խուլիգանություն կատարելու նպատակով կազմակերպել են անձանց հավաքագրման գործընթաց։ Նշված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, վերոնշյալ երկու անձանց կազմակերպմամբ, մի խումբ անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի տարբեր բնակավայրերի մի շարք ներկայացուցիչներ:
 
Հավաքված անձանց կերակրելու և հանցանքի կատարման վերաբերյալ ցուցումներ տալու նպատակով, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի կազմակերպմամբ, ժամը 14:50-ի սահմաններում տարածքում հավաքված անձինք սնվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա պատրաստված սեղանների շուրջ, որի ընթացքում, վերջիններիս վրա ներազդելու և խուլիգանական գործողություններն ավելի ակտիվ ու արդյունավետ կատարելու համար, նրանց ալկոհոլ են հյուրասիրել, ինչպես նաև նրանց մոտ վճռականություն առաջացնելու և ակտիվ գործողությունների դրդելու նպատակով՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը վատաբանելու միջոցով հավաքվածներին տրամադրել են ՀՀ վարչապետի դեմ։   
 
Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը ժամը 16:15-ի սահմաններում հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել նրա ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:
 
Այդ ընթացքում հիշյալ անձինք հավաքվել են ավտոճանապարհի մոտ, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը խուլիգանության մասնակիցներին հրահանգավորել է հարվածել վարչապետին սպասարկող ավտոմեքենային: Այնուհետև, երբ հասարակական կարգի պահպանության նպատակով տվյալ տարածք են ժամանել ոստիկանության  աշխատակիցները, ավտոճանապարհի երթևեկությանը չխոչընդոտելու շուրջ բանակցություններ վարելուց հետո, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել են դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին։  
 
ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Շուռնուխ բնակավայրի տարածքով անցնելու ընթացքում խուլիգանության մասնակիցները, այդ թվում նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, չեն ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին, իսկ մի խումբ մասնակիցներ դիտավորությամբ հարվածել են ՀՀ վարչապետին սպասարկող «Մերսեդես Ս 600», ինչպես նաև ավտոշարասյան «Տոյոտա Լենդ Կրաուզեր 200» մակնիշի ավտոմեքենաներին:
 
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կազմակերպած խուլիգանության արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժը, ինչպես նաև դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 24.011.500 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել պետական սեփականություն հանդիսացող «Մերսեդես Ս 600» մակնիշի ավտոմեքենային:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 11 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Նշված 21 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ