ՀՀ-ում արգելվեց հավաքների եւ գործադուլների անցկացումը․ հրապարակվել է ռազմական դրության սահմանափակումների ցանկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ում արգելվեց հավաքների եւ գործադուլների անցկացումը․ հրապարակվել է ռազմական դրության սահմանափակումների ցանկը

ՀՀ-ում արգելվեց հավաքների եւ գործադուլների անցկացումը․ հրապարակվել է ռազմական դրության սահմանափակումների ցանկը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօրվանից արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցումը։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ-ում ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքի եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակումների ցանկը, որը ստորագրված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից։

Ըստ դրա՝ ՀՀ զինված ուժերը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի եւ կառուցվածքի։

Հայտարարված զորակոչին մասնակցում են պահեստազորի սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի մինչեւ 55 տարեկան քաղաքացիները։

ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, պատճառված վնասների եւ կորուստների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում, կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հիման վրա՝ ամբողջությամբ, առանց խմբագրումների արտացոլելով պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը։

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ պետական այլ մարմինների ուժերն ու միջոցները։ Հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է, մասնավորապես, ոստիկանության, ԱԻՆ-ի եւ ԴԱՀԿ ծառայության ուժերի կողմից։

Կիրառվող միջոցառումների ամբողջական տարբերակը՝ այստեղ։ 

Հիշեցնենք՝  այսօր՝ վաղ առավոտից, Արցախի Հանրապետությունը ենթարկվում է Ադրբեջանի Հնարապետության զինված հարձակման․ հրետակոծվում են նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք է հայտարարվել նաեւ Արցախում:

Թեմայի այլ նորություններ