ՀՀ սահմանները 2010-ին վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունումից հետո չեն փոխվել. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ սահմանները 2010-ին վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունումից հետո չեն փոխվել. Փաշինյան

ՀՀ սահմանները 2010-ին վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունումից հետո չեն փոխվել. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանի հարցին, թե այս պահին որն է Հայաստանի պետական սահմանը:

«Հայաստանի Հանրապետությունը ելնում է նույն սահմանից, որը նկարագրված է 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում: Այդտեղ նկարագրված է, թե որտեղ է ավարտվում Հայաստանը և որտեղ է սկսվում Ադրբեջանը: Մենք այսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դա 100 տոկոսանոց ճշգրիտ է: Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար շրջանում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը, մնացած հատվածներում մենք ունենք որոշակի ստատուս քվո»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հայտնելով, որ Հայաստանի տարածքը արձանագրվել է 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքի քվեարկությամբ, և Հայաստանի զինված ուժերն էլ առաջնորդվում են այս տրամաբանությամբ:

Փաշինյանն արձանագրել է նաև, որ գործող սահմանը ճշգրիտ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիր ունի:

Թեմայի այլ նորություններ