ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը նշել է կազմավորման 29-ամյակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը նշել է կազմավորման 29-ամյակը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը նշել է կազմավորման 29-ամյակը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 5-ին ՌՈ-ում կազմակերպված միջոցառմանը ռազմական ոստիկաններին ողջունել և շնորհավորել է ՌՈ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը: Ի հիշատակ մարտական գործողությունների ընթացքում զոհված ռազմական ոստիկանների՝ հնչեցվել է աղոթք, ծաղիկներ են խոնարհվել հայրենիքի պաշտպանության ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպված արարողությանը մասնակցել և զոհված ռազմական ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:

«Ողջունելով և շնորհավորելով  մասնագիտական տոնի կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման ուղղությամբ ռազմական ոստիկանության դերակատարումը, բարձր գնահատել կառույցի գործունեությունը արցախյան վերջին պատերազմի ընթացքում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերում, մասնավորապես՝ ռազմական ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և ընդգծել, որ նոր եռանդով ու առավել  պատասխանատվությամբ է պետք շարունակել հայրենիքի անվտանգության ապահովմանն ուղղված ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին հանձնվել են Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, անձնուրացության համար հետմահու շնորհված պարգևներ: Պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար խրախուսվել են ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ։             

 

Թեմայի այլ նորություններ