ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գնահատվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գնահատվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու հնարավորությունները

 ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գնահատվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու հնարավորությունները

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով 3–րդ հանրապետական գիտաժողովը:

ՊԱՀՀ ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական նպատակն էր անկաշկանդ գիտական քննարկման հարթակ տրամադրել ոլորտի զարգացման հեռանկարով շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական կառավարման մարմիններին, գիտնականներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ ժամանակակից պատերազմների բնույթի պահանջներին համապատասխանող ռազմարդյունաբերության հնարավորությունների քննարկման, առկա խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման ուղիների որոնման համար։

Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ներկայացուցիչներ, ՊԱՀՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառողներ, հյուրեր:

Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն վերլուծվել և գնահատվել են ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր իրողությունները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու տնտեսական հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ