ՀՀ ՊԵԿ նախագահը Կուբայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ՊԵԿ նախագահը Կուբայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահը Կուբայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր

Հոկտեմբերի 21-22-ը Մոսկվայում նախատեսված միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Նելսոն Կորդովես Ռեյեսի միջև։

May be an image of 3 մարդ և people sitting-ը

Քննարկվել են երկու պետությունների միջև մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախաձեռնելու մաքսային ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման գործընթաց, որը հիմք կդնի մաքսային ոլորտում երկու պետությունների միջև առավել սերտ փոխգործակցության հաստատմանը՝ մաքսային մարմինների միջև տեղեկությունների, տվյալների փոխանակման առումով դյուրացված ընթացակարգեր սահմանելու միջոցով։

May be an image of 3 մարդ, people sitting և people standing-ը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Թեմայի այլ նորություններ