ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է «Աստղիկ» ԲԿ-ում բուժվող զինծառայողների առողջական վիճակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է «Աստղիկ» ԲԿ-ում բուժվող զինծառայողների առողջական վիճակին

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է «Աստղիկ» ԲԿ-ում բուժվող զինծառայողների առողջական վիճակին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և  զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մայիսի 1-ին այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը: Զեկուցվել է, որ Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և մի քանի օրից նա կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։

Ըստ աղբյուրի՝ կապիտան Հայկ Ավանեսյանի հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հստակ քայլեր և առաջարկություններ կներկայացվեն հավելյալ հետազոտություններից հետո:

Վաղարշակ Հարութունյանը բարձր է գնահատել բժիշկների կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ զինծառայողների ապաքինման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Թեմայի այլ նորություններ