ՀՀ նախագահը «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամներին է ներկայացրել Արցախի հարցի էությունը, խոսել է 44-օրյա պատերազմի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ նախագահը «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամներին է ներկայացրել Արցախի հարցի էությունը, խոսել է 44-օրյա պատերազմի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) ամերիկյան վերլուծական կենտրոնի անդամների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ «Ատլանտյան խորհուրդ»-ը միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր խորհուրդն իրականացնում է տարատեսակ ծրագրեր, որոնք նպատակն է քննարկել և ուսումնասիրել միջազգային քաղաքական, տնտեսական ու անվտանգության խնդիրները:

Նախքան Հայաստան այցելելը կենտրոնի անդամները եղել են Ադրբեջանում և Վրաստանում: Տարածաշրջանային այցի նպատակն է ուսումնասիրել իրադրությունը հարավկովկասյան երեք հանրապետություններում, այդ երկրներում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև՝ հասկանալ տարածաշրջանային իրողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումները:

Հանդիպման մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանին հարցեր են ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, վերջին տարիների զարգացումների ու 44-օրյա պատերազմի, Հայաստանում հետպատերազմյա իրավիճակի, մեր երկրում ժողովրդավարության մակարդակի, ինչպես նաև ապագային միտված ծրագրերի մասին:

Նախագահը, մասնավորապես, ներկայացրել է Արցախի հարցի էությունը, խոսել 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին, արձանագրել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին:

Խոսելով ժամանակակից աշխարհի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիական ու գիտական վերջին փոփոխություններն աշխարհը դարձրել են անկանխատեսելի ու անկայուն: Հանրապետության նախագահն արձանագրել է, որ նման աշխարհում մեր տեղն ունենալու և հաջողակ դառնալու կարևորագույն գրավականը մեր ունեցած ամենամեծ ու կարևոր առավելությունը՝ մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելն է:

Թեմայի այլ նորություններ