ՀՀ-ն շարունակելու է բարելավել օրենսդրությունը՝ մարդկանց թրաֆիքինգի դադարեցման գլոբալ ջանքերին նպաստելու համար. Մարիա Կարապետյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ն շարունակելու է բարելավել օրենսդրությունը՝ մարդկանց թրաֆիքինգի դադարեցման գլոբալ ջանքերին նպաստելու համար. Մարիա Կարապետյան

ՀՀ-ն շարունակելու է բարելավել օրենսդրությունը՝ մարդկանց թրաֆիքինգի դադարեցման գլոբալ ջանքերին նպաստելու համար. Մարիա Կարապետյան

ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ռիչիին իր ելույթի և հատկապես երկրների կողմից ընդունվող օրենսդրական նախաձեռնությունների օրինակների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև կոնգրեսական Քրիս Սմիթին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իր անխոնջ, հետևողական աշխատանքի համար:

Կցանկանայի հակիրճ ներկայացնել, թե ինչ կոնկրետ քայլ է արել Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և թրաֆիքինգի զոհերին ծառայություններ մատուցելու ոլորտում: Իմ կարծիքով՝ վերջին երկու տարիների ամենակարևոր փոփոխությունը եղել է մարդկանց թրաֆիքինգի, շահագործման և սեռական բռնության զոհերի վերականգնողական ծրագրի պետական բյուջեի կրկնապատկումը: Ծրագիրը ներառում է թեժ գծեր, ապաստարաններ, բժշկական օգնություն, իրավաբանական ծառայություններ, հոգեբանական և խորհրդատվական օգնություն, հիմնական կրթություն:

Կցանկանայի նաև կիսվել 2021 թվականի մեր ունեցած տվյալներով՝ Հայաստանի իրավիճակին հնարավորինս հաղորդակից դարձնելու համար: 2021 թվականին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ արձանագրվել է 31 դեպք, որոնցից 6-ը եղել են տղամարդիկ, իսկ 25-ը՝ կանայք: Դեպքերից 24-ը եղել են սեռական շահագործման, իսկ 7-ը՝ աշխատանքային շահագործման դեպքեր: Տուժածները ստացել են համապատասխան աջակցություն:

Հայաստանը շարունակելու է բարելավել օրենսդրությունն ու կառույցները՝ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, վերականգնողական ավելի բարձրորակ ծառայություններ մատուցելու և մարդկանց թրաֆիքինգի դադարեցման գլոբալ ջանքերին նպաստելու համար»,- իր ելույթում ասել է Կարապետյանը:

Թեմայի այլ նորություններ