ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների` օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների` օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան

ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների` օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Հայաստանը նախկինում էլ ամեն ինչ արել է ու հիմա էլ անելու է՝ գերեվարված հայրենակիցների` օր առաջ հայրենիք վերադարձի համար:

Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անում էր և անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք: Բայց և միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի հանրությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,- ասաց Աղաջանյանը:

Պատգամավորը հավելեց՝ սա ընդամենը իրավական պետության տրամաբանությունից է բխում, նորմալ գործընթաց է, անձի կամայական ցանկության հարց չէ, իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով:

Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց. «Գերիների հետ կապված որևէ շահարկումներ պետք է հիմա թույլ չտալ»:

Նա շեշտեց հակառակորդի կորուստների մասին: Շրջանառվող տեղեկատվությունը արժանահավատ է:

Սյունիքում ծավալված վերջին մարտերի հետևանքով հաստատվել է 6 զոհի մասին տեղեկատվությունը: Հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Թեմայի այլ նորություններ